▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. կասկածյալը գործարանի տնօրեն է, վիրավորը՝ անհատ ձեռներեց

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 00։30-ի սահմաններում Քարակերտ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/krakoc.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 46-ամյա Լայերտ Մնացականյանի և 38-ամյա Հրայրիկ Հակոբյանի միջև, որի ընթացքում Լ. Մնացականյանին պատկանող սննդի կետի տարածքում Հ. Հակոբյանը իր անվամբ գրանցված «ԱՏԱ ԱՐՄՍ» տիպի 12 մմ տ/չ որսորդական ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել օդ, ինչի արդյունքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչ կրակելու հետևանքով դեռևս անհայտ պայմաններում Լ. Մնացականյանը դեմքի շրջանում վնասվածք է ստացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը Քարակերտ գյուղի պահածոների գործարանի տնօրենն է, իսկ Լ. Մնացականյանը անհատ ձեռներեց է:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին