▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրիլ Պատրիարքի մամլո քարտուղարի մեկնաբանությունը հայաստանյան ԶԼՄ-ների համար

 

« « Россия»  հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Կիրիլ Պատրիարքը խոսել է վերջին տարիների ընթացքում Սիրիայում և Իրաքում ապրող քրիստոնյաների սարսափելի վիճակի մասին: Այս իրավիճակի հետ կապված Պատրիարքը որպես օրինակ առաջ է բերել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը, երբ ստեղծված իրավիճակն ապահովում էր կրոնական փոքրամասնությունների բացարձակ անվտանգությունը: Այս իրավիճակի բացակայությունը, ինչպես 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, այնպես էլ այժմ Իրաքում, Սիրիայում, Լիբիայում բերում է ողբերգական իրադարձությունների զարգացմանը: Հենց այդ պատճառով էլ մենք ներկայիս իրադարձություններն անվանում ենք ցեղասպանություն: Հայերի ցեղասպանության հարցում մեր եկեղեցու տեսակետը բազմիցս է հնչել  տարբեր պաշտոնական հայտարարությունների և պատրիարքի ուղերձների մեջ: Այս ամենի ապացույցը Ռուս ուղղափառ եկեղեցու մասնակցությունն է Հայ առաքելական եկեղեցու կաևորագույն իրադարձություններին. Կիրիլ Պատրիարքի մասնակցությունը Մոսկվայում հայկական համայնքի լուսավորության գործում, ինչպես նաև ռուսական եկեղեցու պատվիրակության այցը Երևան՝ հիշատակի արարողություններին մասնակցելու համար, որոնք նվիրված էին հայերի Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ռուսական եկեղեցու դիրքորուշումը մնում է անփոփոխ: Մենք միշտ պնդում ենք և կշարունակենք պնդել մեր դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջկրոնական հարթություններում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին