Սեպտեմբերի 21-22-ին Եվրոպական խորհրդի մասնագետները փոքրամասնությունների լեզուների թեմայով հանդիպումներ են ունեցել Կիպրոսի ղեկավար մարմինների հետ: Թուրքական «Gundemkibris.com» լրատվական կայքի, հղում անելով հունական «Alithia» թերթին, գրում է, որ ԵԽ մասնագետների հետ հանդիպման ժամանակ Կիպրոսի Կրթության և մշակույթի նախարարության պաշտոնյաները հայտարարել են, որ հայերենը և կիպրոսյան (մարոնիտ) արաբերենը այդ երկրի պատմության և մշակույթի անբաժանելի մասն են կազմում: Եվրոպացի իրավասուները հանդիպել են նաև Կիպրոսի խորհրդարանում հայկական և մարոնիտ համայնքների ներկայացուցիչների հետ: Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Կիպրոսի Հանրապետությունը հայերենը և կիպրական արաբերենը ճանաչել է որպես փոքրամասնությունների լեզու:
Կիպրոսում կարևորվել է հայոց լեզվի դերը տեղական մշակույթի մեջ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


