▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հայրենակիցներն են հիասթափված նրանից»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարզերում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը նվազել է․
Սովորաբար մարզերի, գյուղերի բնակիչներն ամենաիշխանամետն ու ամենապահպանողականն են, նրանք Երևանի բնակիչների համեմատ այլընտրանքային քիչ տեղեկատվություն են ստանում։ Եթե Երևանում Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշը, մոտ 10 տոկոս էր, ապա՝ մարզերում 30-35։ Սակայն Նիկոլ Փաշինյանի ելույթները, նրա պահվածքը նվազեցրել է իր և ՔՊ կուսակցության վարկանիշը։ Գյուղերի բնակիչների մեջ շատ են կենսաթոշակառուները, նրանց շոկի մեջ է գցել Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ եթե իրենք 10 հազար դրամով բարձրացնեն կենսաթոշակները, կենսաթոշակառուները ինչի՞ վրա են ծախսելու այդ գումարը։ Նիկոլ Փաշինյանի թմբուկ նվագելը, պարահանդես կազմակերպելը հասկանալի չէ գյուղերի միջին և տարեց բնակիչների համար, որոնք իշխանության հիմնական ընտրազանգվածն են։ Վերջերս Իջևանում կազմակերպված հասարակական հարցումը ցույց տվեց, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հայրենակիցներն են հիասթափված նրանից ու իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշի որոշակի նվազումը ինքնին չի նշանակում, որ նույնքան չափով աճելու է ընդդիմադիր քաղաքական ուժերի վարկանիշը։ Դրա համար մարզերում, գյուղերում բնակիչների հետ համբերատար բացատրական աշխատանք է հարկավոր, որն առայժմ անբավարար չափով է կատարվում»։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին