▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասեցնել պարտավորությունների կատարումը,այդ թվում` Լաչինի փոխանցումը․Զոհրաբյանը՝ ռազմագերիների մասին

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը խոսել է ռազմագերիների մասին․ 1. Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորում է մեր հայրենակիցների պատվի, արժանապատվության, տանջանքից զերծ մնալու, հանգստի և սննդի իրավունքները և այլ երաշխիքներ է սահմանում նրանց համար: Այս առումով մեր իշխանությունները պետք է պնդեն այդ կոնվենցիայի կիրառումը և բնականաբար փորձեն ամեն ինչ անել, որպեսզի մեր ռազմագերիներին վերադարձնեն: 2. Ստորագրված փաստաթղթի համաձայն ռազմական գործողություններն ավարտվում են 2020թ. նոյեմբերի 10-ից: Նույն փաստաթղթի 8-րդ կետի համաձայն իրականացվում է ռազմագերիների փոխանակում: Ճիշտ է նշված չեն ժամկետներ, բայց դա չպետք է խանգարի կիրառելու կոնվենցիայի 118-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐՆ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎՈՒՄ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ: 3. Իշխանությունը պետք է վերացնի Հայաստանում ռազմական դրությունը, քանի որ հակառակ դեպքում փաստում ենք, որ ռազմական գործողություններն ավարտված չեն: 4. Իշխանությունը պետք է կասեցնի ստորագրված փաստաթղթով Հայաստանի պարտավորությունների կատարումը, այդ թվում` Լաչինի փոխանցումը: Սա պատերազմի առիթ կարծում եմ չի լինի, քանի որ ռուսական խաղաղապահ զորքերը գտնվում են Արցախում, իսկ իշխանությունն առնվազն պետք է փորձի այս լծակն օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին