▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարգին Հայկոյի նկարը` Սուրբ Ղազար կղզու Մխիթարյանների թանգարանու՞մ

Լուսանկարում, որն Asekose.am-ի թղթակիցն արել է Իտալիա այցելության օրերին,  Մխիթարյան միաբանության աբբաներից մեկն է, որին  Սուրբ Ղազար այցելող հայաստանցի զբոսաշրջիկները նմանեցնում են սիրված դերասան ու հումորիստ Հայկ Մարությանին` Կարգին Հայկոյին:

Մխիթարյան միաբանության վարդապետները  պատմում էին, որ Հայաստանից Սուրբ Ղազար  այցելած զբոսաշրջիկներից շատերը երկար զննում են այս նկարը, ապա զգուշորեն հարցնում թանգարանի աշխատակցին` սա մեր Կարգին Հայկո՞ն է: Որոշներն էլ նկարը տեսնելով միանգամից ու վստահաբար էին  արտահայտվում ` Կարգին սերիալի Հայկոն է:

Ասում են, որ Հայկ Մարությանի «նմանակ» աբբահոր նկարն առիթ է դարձել, որ սուրբ Ղազարում սկսեն համացանցում փնտրել ու  հաճախակի դիտել Կարգին սերիալը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին