▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի համակիրներն արդեն փողոց են դուրս եկել...

Պաշտոնյանները, սովորաբար, բացի իրենց գործունեությունից և ցավոք՝ իրենց բուն գործառույթներից երեմն ավելի շատ  մեծ տեղ են հատկացնում նաև մամուլի հետ ստվերային  աշխատանքում՝ ընտրելով իրենց համար յուրայինները:

Բացի այդ, կարևորում են  նաև սոցիալական ցանցերում PR-ը:

Նորանշանակ վարչապետն արդեն ունի իր համակիրների խումբը Ֆեյսբուքում՝ ճիշտ է, ոչ գլխավոր նկարն է լավն ընտրված, ոչ էլ ետնանկարը, սակայն վիրտուալ համակիրների թիվն օրեցօր ավելանում է:

Մյուս հարցի մասին, կարծես, դեռ շուտ է խոսել, սակայն այդ առումով Կարեն Կարապետյանը դժվարություն դժվար ունենա, քանի որ հատկապես Հայռուսգազարդում աշխատելու տարիներին ջերմ ընկերություն է հաստատել լրագրողական համքարության հետ ՝ հաճախակի կազմակերպելով  մտերմիկ հավաքներ: 

Կարեն Կարապետյանի թիմը, կարծես, նորություն  ու «դրայվոտ»  համակիրների նոր բանակ է ցանկանում շրջանառության մեջ դնել: 

Այս համատեքստում, օրինակ, կարելի է դիտարկել Կառավարության շենքի առաջ հարյուրավոր երիտասարդների հավաքն ու կոչ-շնորհավորանքը նորանշանակ վարչապետին.   «Մենք՝ ՀՀ երիտասարդ ակտիվ քաղաքացիներս, պատրաստ ենք հենարան հանդիսանալու Կարեն Կարապետյանին, կանգնելու նրա կողքին՝ ապագայի հզոր և բարեկեցիկ Հայաստան կառուցելու գործում»,- հայտարարել են նրանք: 

Հուսանք, որ հավաքն, ինքնաբուխ է եղել, մանավանդ հզոր և բարեկեցիկ Հայաստան կառուցելու կողմնակիցները քիչ չեն Հայաստանում: 

 

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

Հավաքի լուսանկարները՝ Լուրեր.com-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին