▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը չեղյալ է ճանաչել Ռուսաստան գործուղման ծախսերին վերաբերող որոշումը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ չեղյալ է ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի և նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Մելկիկյանի՝ ՌԴ գործուղման ծախսերը և վարչապետի՝ սեպտեմբերի 19-ին կայացված որոշումը։

«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի նիստին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության և Մոսկվայի կառավարության կողմից կազմակերպվող Մոսկովյան ֆինանսական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Մելկիկյանի` 2016 թվականի սեպտեմբերի 22-24-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել եռoրյա ժամկետում Արմեն Գևորգյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

3. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի սեպտեմբերի 19-ի «Պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 858-Ա որոշումը»,- ասված է վարչապետի՝ հոկտեմբերի 6-ին կայացված որոշման մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին