▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են. Արտակ Զաքարյան

Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Ա) Հասարակության սոցիալապես խոցելի խավերի մոտ ստեղծել փողի, կեղծ խաղաղասիրության, ինչպես նաև ազերիների հետ բաց ճանապարհների պատրանք ու դատարկ սպասելիքներ.

Բ) Հասարակությանը թմրեցրած պահելով, իսկ որոշ խավերին «նախկիններով» ու պատերազմով վախեցնելով` անդամահատել պետության տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ ոչնչացնել պետության անվտանգության և պաշտպանունակության փոքրիկ ռեսուրսները:

Գ) Հասարակության մեջ սերմանելով «ինչների՞ս էր պետք Արցախը կամ Արցախը գլխացավանք էր» ծայրաստիճան վտանգավոր թեզը, դուրս մղել արցախյան օրակարգը Հայաստանի քաղաքական հեռանկարից:

Դ) Տարատեսակ իրական կամ շինծու քրեական գործերով աղմուկ ստեղծել և հանրային անվստահություն խորացնել սեփական Բանակի նկատմամբ: Իսկ բարձրաստիճան զինվորականներին դարձնել ձեռնասուն, վախվորած ու անգործունակ:

Ե) Ամեն գնով աղավաղել և պախարակել պետության անցյալը: Ոչնչացնել Հայաստան պետության և Հայ ժողովրդի նախկին տարիների բոլոր ձեռքբերումները: Ազգային դաստիարակությունն ու հոգևոր արժեքները դարձնել ծաղրելի, թաքուն խրախուսել ապազգային և հակաքրիստոնեական քարոզչությունն ու դրանց տարածող հոսանքներին:

Զ) Ուժային կառույցները ծառայեցնել բացառապես իր իշխանության պահպանմանը:

Է) «Պողպատյա մանդատի» անվան տակ, ժողովրդի թիկունքում, ժողովրդի անունից կասկածելի պայմանավորվածությունների հիման վրա հողազրկել և ունեզրկել Հայաստանն ու Հայ ժողովրդին:

Այլ օրակարգեր Նիկոլը չունի և դատելով ամոթալի պատերազմի հետևանքներից և ստորագրած կապիտուլյացիոն ակտից՝ չի էլ կարող ունենալ:

Թվարկվածները գուցե ամբողջական չեն, բայց բավարար են, որպեսզի Հայաստանի քաղաքական միտքը, թեկուզ ուշացումով, բայց մտածի և խոսի Հայաստանի ու Արցախի ապագայի մասին: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանի ընդդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել «ապագա Հայաստանի» հարցը:

Կապիտուլյանտները, իհարկե, ասում են իբրև «ապագա կա», բայց չեն ասում թե ո՞րն է այդ ապագան: Հասարակության մեծամասնությունը չի հավատում այդ «ապագա կա»-ին, այլապես արտագաղթի տեմպերը չէին մեծանա իսկ հայկական Սփյուռքը դեմքով կդառնար դեպի Հայաստան:

Սակայն, իրականում, ո՞րն է Հաաստանի ապագան: Այլ կերպ ասած՝ ինչպիսի՞ Հայաստան են պատկերացնում նրանք, ովքեր պատրաստ են Հայաստանը ղեկավարել կապիտուլյանտի ավերածություններից հետո: Ինչպիսի՞ տեղ է այդ Հայաստանը զբաղեցնելու Հարավային Կովկասում, ավելի լայն տարածաշրջանում և ընդհանրապես, ավելի մեծ միջազգային հանրության մեջ:

Սա է հարցերի հարցը, իսկ կապիտուլյանտներից՝ օր առաջ պետք է ձերբազատվել»,- գրել է Զաքարյանը:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին