▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կապանի Փայլասարի բարձունքը հանձնվել է թշնամուն, իսկ ՀՀ իշխանությունը լռում է ձկան պես»․ Նաիրի Հոխիկյան

 

Լրագրող Նաիրի Հոխիկյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

http://asekose.am/filemanager/uploads/2021/05/week-3/nairi_hoxikyan.jpg

«Կապանի Փայլասարի բարձունքը հանձնվել է թշնամուն, իսկ ՀՀ իշխանությունը լռում է ձկան պես։


Փայլասարը տալը նույն է, թե Մարտունու համար Արմաղանը, Ապարանի համար' Արագածը տաս թշնամուն։
Մեր երկրի լրատվամիջոցները պետք է հարցախեղդ անեն կառավարությանն ու խորհրդարանին, ընդդիմությունը պարտավոր է պատին դեմ տալ իշխանությանը, իսկ հանրությունը լուռ հետևելու փոխարեն պետք է վերջապես իր խոսքն ասի, փողոց դուրս գա այս ապազգային սրիկայության դեմ։
Վերջապես ե՞րբ ենք հասկանալու, որ փաշինյանական ռեժիմը վաճառում է երկիրը թշնամու հետ կնքած գործարքով։
Ես արդեն չեմ կասկածում, որ այս անհայրենիք տականքները մի օր Խուստուփն էլ կհանձնեն»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին