▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժառանգության» ուղերձը` Անկախության օրվա կապակցությամբ

Այսօր նշվում է 25-րդ տարեդարձը պատմական այն հանրաքվեի, որը ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Խորհրդային միությունից Հայաստանի անկախացմանը եւ արդյունավետ ձեւով վերահիմնադրեց Հայաստանի Հանրապետությունը:

Դա հսկայական հպարտանքի, բայցեւ տեւական պատասխանատվության օր է: Մենք այն տոնում ենք ազգովի՝ ամբողջ աշխարհում, ի մի բերելով մեր ձեռքբերումներն ու թերացումները:

Մեր ժողովրդի խիզախությունն ու մեր զինվորների ոգին ազատագրեցին Արցախը եւ պաշտպանեցին մեր սահմանները: Մենք միասին դրեցինք մեր նորացված ազգ-պետության հիմքերը:

Ցավոք, մեր Հանրապետությունը, սակայն, շարունակում է զգալ ժողովրդավարության,  մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության պակասը: Կեղծված ընտրությունները, էնդեմիկ կոռուպցիան ու քաղաքական բանտարկյալներ ունենալու հին խորհրդային գործելակերպը ցայսօր շարունակվում են: Նման անարդարությունն է, որ հանգեցնում է աղքատության ու արտագաղթի աննախադեպ աճին:

Այս իրողությունն անընդունելի է եւ չպետք է առնչվի մեր անկախ պետականության օրհնության հետ: Հայ ժողովուրդն ավելի լավին է արժանի:

Նոր՝ իրապես ազատ, արդար եւ ինքնիշխան Հայաստանի կառուցումը մնում է մեր սերնդի մարտահրավերը:

Շնորհավորում ենք:

«Ժառանգություն» կուսակցություն

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, նախագահ

21 սեպտեմբերի 2016 թ.

Երեւան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին