▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսլամական Պետությունը» ստեղծել են Քլինթոնն ու Օբաման.Դոնալդ Թրամպ

 

ԱՄՆ նախագահի թեկնածուներից՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամպը Միսիսիպիում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Իսլամակամ Պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստեղծել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հ.Քլինթոնը և նախագահ Բ.Օբաման։ «2009-2013 թթ. պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Հիլարի Քլինթոնը։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեց «արաբական գարունը» և սկսվեցին կոնֆլիկտները Լիբիայում, իսկ հետո էլ Սիրիայում...»,-շարունակել է իր խոսքը Թրամպը։

Հ.Գ.
Շատ լավ է, որ նույն ԱՄՆ-ում կան մարդիկ, ովքեր բացեիբաց խոստովանում են, որ հենց իրենց հայրենիքն է այս հակամարդկային ահաբեկչական կազմակերպության «ծնողներից» մեկը։
«ԻՊ»-ի հիմնադիրներից են նաև ԱՄՆ-ի եվրոպական սատելիտ՝ Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Թուրքիան և Պարսից ծոցի մի քանի թագավորություններ։ Ամեն մեկն այստեղ իենց դերն ու նպատակներն ունեն. միտքը՝ ԱՄՆ-ին ու Իսրայելինն են, ֆինանսական հովանավորությունը սկզբից ապահովում էին Սաուդյան Արաբիան, Քաթարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն։ Ահաբեկիչների տեղաշարժը դեպի «զոհ ընտրված երկրներ» ապահովում են այդ «զոհերի» հարևանները։ Օրինակ՝ Սիրիայի պարագայում, դրանք են Թուրքիան և Հորդանանը։ Ու բոլորն այստեղ իրենց սեփական շահերն ունեն։
Հավելեմ, որ նույն ԱՄՆ-ն է ժամանակին ստեղծել այնպիսի ահաբեկչական կազմակերպություններ, ինչպիսիք են «Թալիբանը» և «Ալ Քաիդան», որոնց պարագլուխները ժամանակին ԱՄՆ ղեկավարների ամենացանկալի հյուրերն էին։

Լուսանկարը՝ NBC հեռուստաընկերության պատրաստած  սքեթչից, որում ներկայացված էր, թե ինչպիսին կլինի  միլիարդատեր Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, եթե Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին