▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտությունը․Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  ճեպազրույցի ընթացքում խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։



«Ընդհանուր առմամբ, մենք հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակին: Իրավիճակի զարգացումը, այդ թվում և Որոտան գյուղի մոտակայքում, ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը: Ռուսաստանի առաջարկներն այս հարցով փոխանցվել են և՛ Բաքվին, և՛ Երևանին: Ակնկալում ենք շուտափույթ պատասխան՝ հետագա ընթացքը կազմակերպելու համար: Զուգահեռաբար Հայաստանի և Ադրբեջանի հետ շարունակելու ենք ջանքերն՝ ուղղված տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը տարածաշրջանում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ բարձրագույն մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում»,- ասել է Զախարովան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին