▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքը չի պահանջում, միակողմանի գնում է զիջումների, կռվով ո՞ւմ է փորձում վախեցնել.«Հայաքվեն»`Տավուշում

«Հայաքվե» նախաձեռնության տարածած տեսանյութում Բաղանիս գյուղի բնակիչ Նարեկ Բեգլարյանը մատնանշում է սահմանին 7-րդ դարի հայկական եկեղեցին և նշում, որ այն  վկայում է, որ երբ հայերն այդտեղ գյուղ են հիմնել, թուրքն ընդհանրապես այստեղ չի եղել:

«Էսքանը տալ թուրքին՝ ամենամեծ անարգանքն է: Թուրքի նպատակը հային մորթելն է, թուրքի հետ խաղաղության լեզվով խոսելը անհնար է: Եթե դու մտածում ես, որ ադրբեջանական հողեր են վերևում ու ներքևում, մենք էլ հողեր ունենք ադրբեջանական վերահսկողության տակ: Պայքարի, պահանջի էդ հողերը: Ինքը չի պահանջում, միակողմանի գնում է զիջումների: Կռվով ո՞ւմ է փորձում վախեցնել՝ մե՞զ, որ ծնված օրից կռիվ ենք տեսել: Մեզ անհնար է դրանով վախեցնել կամ ահաբեկել»,-ասում է նա:

Բաղանիսցին նշում է, որ որևէ երաշխիք չեն տալիս, որ այդ 4 գյուղը տալուց հետո, բնակչությունը խաղաղ կապրի իրենց հետ: «Անհնար է: Այսքանից հետո ես ասեմ՝ նա իմ երկրի վարչապե՞տն է, ես իրեն հարգո՞ւմ եմ: Չէ, ես իրեն չեմ հարգում: Սթափվիր, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ այս մի հողակտորը՝ հյուսիսային դարպասը տված չի: Եթե տա, ճանապարհ կբացի դեպի Երևան»,-ասում է նա:

Ոսկեպարցի Էլիչկա Նազարյանի խոսքով, այստեղ իրենց գերեզմաններն են, չեն թողնի ոչ մի դեպքում. «Մինչև վերջ կպայքարենք: Առիթ կլինի, պետք կլինի, Աստված չանի, երեխեքին կարող է հանենք, բայց մենք էստեղ ենք մնալու: Սա մենակ Ոսկեպարի հարցը չի, էս ճանապարհը միջպետական ճանապարհ է: Մեզ այդ ճանապարհով հաց է գալիս»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Թարմացված․ Պատմաբան, քարտեզագիր Ռուբեն Գալչյանը «Նոյյան Տապան»-ի եթերում ուշագրավ կանխատեսում է արել՝ խոսելով Տավուշի մարզից Ադրբեջանի պահանջած տարածքները հանձնելու մասին․ «Եթե այդ տարածքները հանձնվեն, ապա Ադրբեջանը կմոտենա Վրաստան գնացող մայրուղուն և ռուսական գազատարին։ Բացի այդ, վստահ եմ, որ այդ տարածքներից հետո Ադրբեջանը ուզելու է նաև Ոսկեպարի ձախ կողմում գտնվող Էսկիպարա անկլավը՝ ասելով, որ Խորհրդային միության ժամանակ իրենց է տրված եղել։ Եթե այդ անկլավն էլ տանք, Ոսկեպար գյուղի արևելքում կլինի Ադրբեջանը, արևմուտքում ՝ ադրբեջանական անկլավը, իսկ իրար միանալու համար Ադրբեջանը կպահանջի միջանցք և Ոսկեպարի վրայով Ադրբեջանին պետք է տրվի հողամաս․ այդ դեպքում մեր մայրուղին ու գազատարը որտեղո՞վ են անցնելու։ Խախտվելու է անվտանգային ամբողջ համակարգը։ Ոսկեպարից Նոյեմբերյան 20-30 կմ-ի փոխարեն մարդիկ անցնելու են 150 կմ ճանապարհ»,- ասել է Ռուբեն Գալչյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին