▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրադրությունը Տավուշում-Ապրիլի 25

Իրադրությունը Տավուշում-Ապրիլի 25․ Տեսանյութերին ու Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է

***

«Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեն ասում էր՝ թողեք մեր հողը պահենք, բա խի՞ չես պահում, թողնում ենք, արի հողդ պահի, ո՞վ ա բռնել։ Երկրապահ չունենք, երկրապահը չէ՞ր, որ մեքենան քշեց մարդկանց մեջ»,- ասում է կիրանցին, ով այս պահին համագյուղացիների հետ փակել է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Կիրանցի հատվածը։
Հիշեցնենք՝ բնակիչները տեղեկություն ունեն, որ սակրավորներ են ժամանելու գյուղ՝ ականազերծման աշխատանքներ իրականացանլու նպատակով։

***

Կիրանցում առավոտից լարված իրավիճակ է, բնակիչները տեղեկացել են, որ սակրավորներ են ժամանելու գյուղ՝ ականազերծման աշխատանքներ իրականացանլու նպատակով։ Պատրաստվում են խոչընդոտել, սակայն հստակ չգիտեն, թե որ տարածքներից են սկսվելու աշխատանքները։ «Մեզ ուրիշ սահման են ցույց տվել, հիմա այլ սահմանների մասին են խոսում։ Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքներից ավելի շատ տարածքներ են անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասում է բնակիչը՝ շեշտելով, որ իրենց պայքարը հանուն հայրենիքի է, ոչ մի քաղաքական ուժ իրենց չի ուղղորդում։ «Կիրանցն անպարտելի է, թող զենք տան՝ մեր հողը պահենք, ստիպում են՝ հետ քաշվել, ինչի՞ համար։ Ասում են՝ մի քանի տուն մնալու է Ադրբեջանի սահմանում։ Ազգովի դուրս եկանք, իշխանություն ընտրեցինք, մեզ լուսավոր ապագա էին խոստանում, ասում էին՝ էս երկիրը ապագա ունի, ապագան սե՞նց էր»,- ասում է կիրանցին։

***

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ. «Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի:
Պայքար. Օր 8. Բաղանիս. ՀՀ
Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանությունն առաջին փուլով խոստացած տարածքային զիջումները չավարտած՝ Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին` միջանցք, սահմանադրական փոփոխություններ և չսպառազինվելու որոշում:
Թեև այս պահին գործընթացը Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց գյուղերի տարածքում կամ մատույցներում է, և՛ ՀՀ, և՛ Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ նշել էին, որ հաջորդ փուլով պետք է Ադրբեջանին հանձնվի, այսպես կոչված, 4 անկլավները:
Այս 4 անկլավներից 3-ը` Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում: Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են:
Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին