▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. Ալիև

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» տերմինը չկա, սակայն գրված է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որը պետք է վերահսկեն ՌԴ սահմանապահ ուժերը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է APA-ն:

«Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը։ Բայց նրանք ստորագրել են, իսկ հիմա ուզում են ազատվել այս կետից, բայց դա անհնար է։ Նրանք ուղղակի արգելափակում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ այս ցամաքային կապը կառուցելու հնարավորությունը, և այս պահվածքը, իհարկե, շատ հիասթափեցնող է: Մեր դիրքորոշումը հետևյալն է. եռակողմ հայտարարությունը պետք է հարգվի, և ցամաքային Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Հայաստանի տարածքով ցամաքային մուտքը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմի միջոցով։ Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - ասել է Ալիևը:

***

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ  Տավուշի մարզից սահմանազատումը սկսելը եղել է Բաքվի առաջարկը:

«Մենք հայկական կողմին ասացինք, որ եթե իսկապես ցանկանում են առաջ գնալու իրենց պատրաստակամությունը դրսևորել, պետք է այդպես անեն: Կարծում եմ, որ մեր պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրն արդեն կարելի է սահմանազատված համարել։ Սա կարևոր կետ է, և պատահական չէ, որ շատ տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային երկրներ արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել դրան։ Կտեսնենք, թե ինչպես կշարունակվի այս գործընթացը։ Ինչպես արդեն ասացի, երկու կողմն էլ դրսևորել է կառուցողականություն։ Երկու կողմն էլ հասկանում է այս հարցի զգայունությունը և, միևնույն ժամանակ, հավատարմությունը միջազգային իրավունքին։ Կարծում եմ` եթե հետագա փուլերում նույն մոտեցումը կիրառվի, մենք կկարողանանք ավելի արագ առաջ շարժվել», - ասել է Ալիևը:

***

Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ։ Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, СОР29 համաժողովի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանը կարող է դառնալ ադրբեջանական գազի պոտենցիալ գնորդ, հատկապես՝ հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի արտոնյալ գինը»,- ասել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին