▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ սկզբունքով են ընտրվել նոր կադրերը. պարզաբանում է Կարեն Կարապետյանը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ազատվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից, այլ երկրում ինչ-որ խնդիր լուծելու համար փոփոխություններ են անհրաժեշտ: Այս մասին վարչապետը նշեց  այսօր ՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանեթոնում, լրագրողների հետ զրույցում:

Լրագրողների այն հարցին՝ ովքե՞ր են նոր նախարարները, որոնց հանրությունը չի ճանաչում, նա պատասխանեց. «Նրանց կենսագրությունը բոլորին հայտնի է: Նրանք ընտրվել են իրենց պրոֆեսիոնալիզմի համար», ապա հավելեց, որ նոր նախարարների պրոֆեսիոնալիզմն ինքը  տեսել է տարբեր ժամանակներում:

Հարցին, թե արդյոք կոռուպցիայի դեմ պայքարելու է Հովիկ Աբրահամյանի ստեղծած հանձնաժողովի միջոցով, վարչապետն արձագանքեց. «Այո, նաև ձեռնարկելու եմ այլ միջոցներ»:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ որոշ գործարարներ արդեն ահազանգել են, որ իրենց ձեռքից բիզնեսը խլել են և այդ հարցով դիմել են նոր վարչապետին, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ դեռ չի հասցրել ուսումնասիրել խնդիրը:

Անդրադառնալով նաև գազի ու էլենգիայի սակագներին՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ արդեն որ արդեն հանձնարարել է սոցիալապես անապահովներին տարանջատել սոցիալապես ապահովներից եւ նրանց համար սակագներ սահմանել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին