▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ մեսիջ է հղում Սերժ Սարգսյանը ներքին և արտաքին ուժերին

Ի դեպ, երկրորդական նորությունների, լուրերի ու աշխարհիվերջյան էյֆորիայի ֆոնին մի տեսակ աննկատ անցավ մի հատ շատ կարևոր իրադարձություն, որը ես կորակեի աննախադեպ քայլ մեր արտաքին քաղաքականության պատմության մեջ։

Իր  Մոսկովյան այցի շրջանակներում, նախագահ Սերժ Սարգսյանը արդարացիորեն մատ թափ տվեց ՀԱՊԿ անդամ երկրների վրա՝ ՀԱՊԿԻ-ի հիմնարար սկզբունքներից մեկին հավատարիմ չլինելու համար։ Ըստ այդ սկզբունքի, ՀԱՊԿ անդամ երկրների համար մյուս անդամների շահերը պետք է գերակայեն 3-րդ երկրների շահերին։ Մեզ համար հասկանալի լեզվով թարգմանած, սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ասել է, որ առավելապես Ռուսաստանը, և բացի Ռուսաստանից ՀԱՊԿ մյուս անդամները՝ Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկիստանը և Ղրղզստանը, պետք է հիշեն այս սկզբունքի մասին, երբ ինչ որ գործարքներ են իրականացնում Ադրբեջանի հետ (հատկապես սպառազինության վաճառքի ոլորտում)։
Ի՞նչ է սա։ Իրականում կա երկրու հավանական տարբերակ. 
ա. Սերժ Սարգսյանը այս կերպով մեսսիջ է ուղարկում ինչպես հայաստանյան, այնպես էլ արտաքին ուժերին, որ ով ինչ էլ բարբաջի, մենք ֆորպոստ չենք ու տրամադրված չենք ռուսական ամեն մի ախմախություն հանդուրժելու։
բ. Սա ռուսական սցենարով կազմակերպված ակցիա էր, որը հող է նախապատրաստում Ռուսաստանի համար Ադրբեջանին պատժելու հարցում, վերջինիս կատարած աշխարհաքաղաքական ոչ ռուսիոհաճո ընտրության համար։ Ի վերջո, եկեք հաշվի առնենք, որ եթե հիմա Ռուսաստանը սկսի վարվել ՀԱՊԿ սկզբունքների ոգով, դա կբարձրացնի նրա վարկանիշը ոչ միայն հայաստանում, այլ ԵվրԱզԷսի թիրախային խումբ հանդիսացող երկրներում թեկուզ այն պատճառով, որ վերջին 22 տարվա մեջ առաջին անգամ Ռուսաստանը կփորձի վարել հստակ ու միանշանակ քաղաքականություն իր դաշնակիցների ու ոչ դաշնակիցների միջև։

 

Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին