▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ չի կարող որեւիցե մեկն արգելի. Արա Աբրահամյանի պատասխանը Սերժ Սարգսյանին

armtimes.com-ը գրում է. «Ես ասեցի՝ մենք ստեղծում ենք շարժում, շարժումն անելու է 2, 3, 4 քայլեր: Ստեղծեց ինֆորմացիոն կենտրոն, ստեղծեց ծրագիր, ստեղծեց այս շարժումը»,- այս մասին «Ազգային միասնություն» շարժման տարածքային կառույցների հավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ եղավ կուսակցություն ստեղծելու իր ծրագիրը: Ձեզ ենք ներկայացնում լրագրողների եւ Արա Աբրահամյանի հարցուպատասխանի ուշագրավ հատվածները:

-Ընտրություններին մասնակցելո՞ւ եք:

-Գիտեք, ես այս հարցին մի քիչ ուշ կպատասխանեմ:

-Ամերիկա ինչի՞ համար էիք գնացել, մամուլում հրապարակումներ եղան, որ գնացել էիք ֆինանսներ բերելու:

-Ես Ամերիկայում գտնվում էի իմ անձնական գործերով, այնպես որ…:

-Ո՞ւմ հետ եք համագործակցելու:

-Բոլոր նրանց հետ, ովքեր համաձայն են մեր հետ գործակցելու:

-Դուք ձեր ելույթում խոսեցիք բանակաշինության մեջ առկա կոռուպցիայի մասին: Չե՞ք կարծում, որ առհասարակ Հայաստանում կոռուպցիա կա հենց Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ նրանց մերձավորների հովանավորությամբ:

-Գիտեք ինչ կա, ես այդպիսի բան չեմ կարծում: Ես կարծում եմ, որ այսօր կառավարությունը ստեղծել է հատուկ խորհուրդ, որը զբաղվում է այս հարցով: Մենք մի քիչ համբերություն ունենանք, տեսնենք ինչ է անելու եւ ինչ է ցույց տալու: Հույս ունենանք, որ…:

-Ինչու՞ հրաժարվեցիք քաղաքականություն մտնելու մտքից:

-Ես ասեցի որ հաժարվե՞լ եմ: Ես չասեցի: Ես քաղաքականությունից դուրս չեմ եկել:

Արա Աբրահամյանն այնուհետեւ ասաց, որ ինքը շտապում է եւ ժամը 18:00-ին հանդիպում ունի:

-Սերժ Սարգսյանի հետ ե՞ք հանդիպելու:

-Ե՞ս:

-Այո:

-Եթե ուշանում եմ, պետք է անպայման նախագահի հե՞տ հանդիպեմ:

-Նախորդ անգամ ձեր ասուլիսից հետո շտապեցիք նախագահական, մենք դա ֆիքսել էինք:

-Չէ, դե գիտեք ինչ, ամեն անգամ հո տենց չի, բախտ չի բերում, որ գնամ:

-Պարոն Աբրահամյան Սերժ Սարգսյանը արգելում է կամ չի արգելում մարդկանց մտնել քաղաքականություն: Գագիկ Ծառուկյանին արգելեց քաղաքականություն մտնել:

-Ես չգիտեմ՝ ում է արգելել, բայց ինձ չի կարող որեւիցե մեկն արգելի:

-Իսկ քաղաքական պլաներ ունե՞ք:

-Ես ունեմ ծրագրեր, որի մասին կխոսեմ ավելի ուշ: Ես կասեմ անպայման այդ մասին:

-Ի՞նչ կարծիք ունեք «Համախմբում» կուսակցության մասին, կարո՞ղ է միանաք իրենց:

-Ես կարող եմ ասել, որ մենք արդեն պառլամենտական պետություն ենք: Ինչքան շատ կուսակցություներ լինեն՝ այնքան լավ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին