▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի վերջո, խախտում արե՞լ է, թե ոչ ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը. տեսագրություն

Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով հայտարարել էր, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արշակ Սահյանն իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք և կաշառքի ակնարկ է արել: Ըստ ռեժիսորի՝ իրեն տուգանել են հետիոտնին չզիջելու համար՝ պնդելով, որ այդ պահին իր առջևից ընթացող առավել ցածր դասի մեքենաներն անտեսվել են, և տեսուչը մեղադրանք է առաջադրել միայն իրեն, քանի որ ինքը վարում է «Կաբրիոլետ BMW» մակնիշի թանկարժեք ավտոմեքենա:

Հարցի շուրջ պարզաբանումներ էին ստացվել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանից, ով ասել էր, որ հրավիրել է տեսուչին՝ բացատրություններ տալու, ամեն ինչ պարզված է, և եթե Սուրեն Թադևոսյանը դժգոհություններ ունի` վարչական իրավախախտումը արձանագրելու հետ կապված, ապա ցանկացած պահի կարող է դիմել ՃՈ ղեկավարությանը, ստանալ իր խախտման տեսագրությունը, և եթե նա դժգոհություններ ունենա, կարող է օրենքով սահմանված կարգով վիճարկել տեսուչի որոշումը: 

Lurer.com-ն է կրկին  անդրադաձել  խնդրին,  ու հարցի ամբողջական լուսաբանումը ապահովելու համար, դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել աղմկահարույց խախտման տեսագրությունը:

Lurer.com-ը նաև դիմել է  ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանին` խնդրելով  բացատրել, թե վարորդն ինչ խախտում է կատարել, և օրենքի որ կետի հիման վրա է պատասխանատվության ենթարկվել:

Արսեն Արշակյանը, մասնավորապես, ասել է.

- Վարչական իրավախախտումների մասին օրենքի 124-րդ հոդվածի 6-րդ մասով` նախատեսվում է՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այս դեպքում` 5000 դրամ: Իսկ ճանապարհային երթևեկության կանոնների 103-րդ կետը սահմանում է՝ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի չկարգավորվող հետիոտնային անցումների երթևեկելի մասը հատող հետիոտների համար: Այս դեպքում կոնկրետ նկարահանման մեջ ակնհայտ երևում է, թե ինչպես է հետիոտնն առաջին երթևեկելի գոտին արդեն հատել, և տվյալ դեպքում` BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր զիջել հետիոտնին, որպեսզի նա հատեր երթևեկելի մասը: 

Ի դեպ, տեսանյութի հրապարակմանն ու Արսեն Արշակյանի բացատրությանը` Ֆեյսբուքում արձագանքել է ռեժիսոր Սուրեն Թադևոսյանն, ով , մասնավորապես, գրել է. 

Ահաաա թե որտեղ էր թաքնվել այդ հետիոտնը )) Մերսեդեսի հետևում էր, ես ճիշտն ասած, շատ ավելի վերևում էի պատկերացնում իմ արած խախտումը ) Շատ խնդալու ա, հիմա սա/ տեսանյութը/ ստեղ դրել եք, որ ի՞նչ անեք...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին