▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ-ի հավատը Սերժ Սարգսյանի համակարգային բարեփոխումների նկատմամբ ավելի կամրանա

Վստահ եմ ` Լիսկային մարզպետ վերանշանակելուց հետո, Դաշնակցության հավատը Սերժ Սարգսյանի համակարգային բարեփոխումների նկատմամբ ավելի կամրանա:

 

Պետրոս Ղազարյան 

 

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում Սյունիքի մարզպետ կրկին նշանակվել է Սուրեն Խաչատրյանը, ով հրաժարական էր  տվել Գորիսի իր առանձնատան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո: 

Հատկանշական է, որ առավոտյան մամուլը գրել էր, թե քննարկվում է Սյունիքի մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ին զիջելու հարցը:

Հիշեցնենք նաև, որ ՀՅԴ-ն  հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 10-ին նախատեսված  ընդդիմադիր Եռյակի հանրահավաքին, որին նախորդող հանդիպումների  մեկնարկը տրվեց այսօր` Աբովյան քաղաքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին