▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՅԴ 3 նախարարները կպահպանեն պաշտոնները

«Նոր վարչապետը 99,99 տոկոսով կլինի Կարեն Կարապետյանը: Նա ժամանակակից մտածողությամբ մարդ է»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական Աղվան Վարդանյանը։ Սակայն, ըստ Աղվան Վարդանյանի՝ այնպես չէ, որ 180 աստիճանով ինչ-որ բան է փոխվելու, որովհետեւ նոր ծրագրերը ֆիքսվել են այս տարվա փետրվարի 12-ից Սերժ Սարգսյանի ելույթով, ինչպես նաև ՀՀԿ- դաշնակցություն համաձայնագրով։ Պրն Վարդանյանը վստահեցրեց, որ դաշնակցության բոլոր 3 նախարարներն էլ կպահպանեն իրենց պաշտոնները։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին