▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապը հրաժարվել է այցելել Բաքվում «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձան

Հոկտեմբերի 2-ի առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Կովկաս` երկրորդ հովվապետական այցի շրջանակներում Թբիլիսիից կժամանի Բաքու: Ինքնաթիռը վայրէջք կկատարի ժամը 9.30-ին, և Պապն անմիջապես կուղևորվի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի: Ծիսական մի շարք արարողությունները կտևեն շուրջ վեց ժամ: Այդ ընթացքում կտրվի ճաշ, բայց առանց ադրբեջանցիների մասնակցության, կլինեն միայն եկեղեցու կաթոլիկ համայնքի ներկայացուցիչները:

Այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Իլհամ Ալիևի հետ կհանդիպիպի 45 րոպեով, իսկ Կովկասի մուլուսմանների առաջնորդ Ալլաշուքյուր Փաշազադեի հետ` 15 րոպեով:

Արդեն երկու ամիս է, Ադրբեջանի իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի փոխեն Հռոմի պապի այցելության գրաֆիկը, սակայն նրանց մոտ ոչինչ չստացվեց: Իլհամ Ալիևի բոլոր փորձերը տապալվեցին. նա չկարողացավ Վատիկանին համոզել, որ Պապն այցելի «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հուշարձան:

Վատիկանը հրաժարվել է նաև ադրբեջանական խոհանոցի բարիքներից, պատճառաբանելով, թե Ֆրանցիսկոսը տարեց մարդ է և ամեն ինչ չի ուտում:

Ադրբեջանում Հռոմի պապի անվտանգությունը կապահովեն Վատիկանի անվտանգության մարմինները:

 

Աղբյուր՝ nyut.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին