▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը «գո՞րծ է տալիս» գործընկերոջ դեմ

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը որոշել է իրավապահների ուշադրությունը հրավիրել ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանի՝ «Սկզբում ՊՊԾ գունդն էր, հաջորդը լինելու է ԱԺ-ի և Բաղրամյան 26-ի գրավումը» հայտարարության վրա:

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը կարծիք է հայտնել, թե Փոստանջյանի այդ հայտարարությունը հավասար է զինված ապստամբության և հեղաշրջման կոչի. «Ես ցանկանում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել այս հայտարարության վրա, քանի որ կարծում եմ՝ այստեղ նրանք բավական լուրջ աշխատանք կունենան անելու: Պատգամավորը ոչ միայն հեղափոխության, այլ նաև զինված ապստամբության կոչեր է անում: Սա շատ լուրջ խնդիր է ներկայիս ժամանակաշրջանում, հատկապես, երբ դա հնչեցվում է պատգամավորի կողմից»: 

Հասկանալի է, որ Զարուհի Փոստանջյանի այս հայտարարությունը իրավապահ մարմինները լսել են, սակայն անհասկանալի է, թե ինչու է այդ հայտարարությունից ոգևորվել Կարինե Աճեմյանը, որի այս քայլի մասին համացանցի օգտատերերը պարզ հարց են տալիս՝ «ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը «գո՞րծ է տալիս» գործընկերոջ դեմ»:

Իսկ իրավապաշտպան Ժաննա Ալեսանյանն, այս առիթով գրել է. 

«Խիստ հանրապետական տիկին Աճեմյանի կոչը իրավապահ մարմիններին առնվազն տարակուսելի է, էլ չեմ ասում, որ ամոթ է 4 երեխաների մոր և իր գործընկերոջ նկատմամբ: Զարուհի Փոստանջյանի խոսքն իրականում իր մեջ մտահոգություն և ահազանգ է պարունակում արդեն իսկ եղած օրինակի վրա, գուցեև ծայրահեղ է մոտեցումը. սակայն իրական և այս օրերին հնչող: Տիկնոջ մտահոգությունների շրջանակը և նպատակները պարզ են.ևս մեկ անգամ վերահաստատվել իր տեղում: Հետաքրքիր է իմանալ, թե ինչու տիկինը նման կոչեր չի հնչեցնում իր կուսակիցների կատարած իրական հանցագործությունների դեպքում»:

 

Ա.Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին