▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում վարչապետի անձի ընտրության մեջ մեծ դեր է խաղացել վրացական մոդելը

ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը, ով իրեն լավատես ու իրատես է համարում, կարծում է՝ այն ակնկալիքները, որ ունենք բոլորս,  ի վերջո կատարված կտեսնենք.

«Երեկ էլ Կարեն Կարապետյանն իր կարճ խոսքում հայտնեց, որ իր ծրագիրը 2 մասից  է բաղկացած.առաջինը ընթացիկ խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն, մյուսը իր մոտեցումներն են՝ կապված հեռանկարի հետ»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին էլ հետաքրքրում էր, թե Կառավարության փոփոխությունը ի՞նչ ներքին գործոններով էր պայմանավորված.

«Կարծում եմ, որ պատճառներից մեկը սոցիալական աճող ընդվզումն է, և որոշակի պահապան շերտ էր պետք գտնել՝  հասարակությանը բացահայտ հիասթափությունից ժամանակավոր սպասման գոտի անցկացնելու համար, իսկ դրան միայն կարող էր Կառավարության փոփոխությունը հանգեցնել: Ընդ որում,  վարչապետի անձի ընտրության մեջ մեծ դեր է խաղացել վրացական մոդելը.Իվանաշվիլին ներդրումներ էր կատարում Վրաստանի տնտեսության մեջ,  բայց մենք մոռանում ենք, որ Հայաստանի և ԵՏՄ-ի  տնտեսական նվազումներն արձանագրվում են զուգահեռ»,-նկատեց Անուշ Սեդրակյանը:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին