▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ իշխանությունների կամքով պղծվեց սահմանադրականության գաղափարը

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը, որն  ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Այս օրվանից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝  Սահմանադրության օր։

«Ցավոք, Հայաստանում Սահմանադրությունը դեռևս իր ողջ կարևորությամբ չի ընկալվում: Դրա տխուր ապացույցն այն է, որ մեր իշխանությունները նույնիսկ չեն էլ անդրադառնում Սահմանադրության արմատներին:

Ընդհանրապես, երբ վերլուծում ենք վերջին 21 տարիներին Սահմանադրության տոնակատարությունը  նշելու  միջոցառումները, ապա միայն կարող ենք հիշել 1 և 17-ամյակները: Առաջինն, ի դեպ, նշվել է Սահանադրական դատարանում: Ես իմ պարտքն եմ համարում անպայման նշել այս օրը, հատկապես որ հանգամանքների բերումով այն համընկել է ԱՄՆ-ի Անկախության օրվա հետ, որը համամարդկային երևույթ է:

Այնտեղ է ամրագրվել մարդու իրավունքների և ազատության սկզբունքը, որն այսօր դարձել է ժամանակակից քաղաքակրթության գլխավոր արժեքը:

Ցավոք, ՀՀ իշխանությունների կամքով պղծվեց սահմանադրականության գաղափարը, որովհետև գիտականորեն ապացուցված է՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է եղել սահմանադրական փոփոխություններին:

Այս փոփոխությունը ՀՀ-ում կրճատեց ժողովրդավարությունը, պակասեց քաղաքացու դերակատարությունը»,-լրագրողների հետ հանդիպման Ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին