▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԱԳՆ-ն արդեն ռուսներինն է

«Հայաստանն ունի նոր Կառավարություն, վարչապետ, բայց չեմ կարծում, որ այս փոփոխությունն էապես կազդի քաղաքական ուղղվածության վրա: Տնտեսական առումով էլ ոչ մի առաջընթաց կանխատեսել հնարավոր չէ: Հուսադրող է քաղաքացիական անձի նշանակումը Պաշտպանության նախարարի պաշտոնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Արա Պապյանը:

Անդրադառնալով Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի վերանշանակմանը՝ նկատեց. «Նալբանդյանը ռուսական գործակալ է: Արևմուտքի դիվանագետները նրա հետ անգամ խոսել չեն ցանկանում, քանի որ նրանց փոխանցմամբ՝ ինչ ասում ես Նալբանդյանին, նշանակում է՝ հաջորդ օրը ռուսներն այդ մասին գիտեն: Ուստի, պատահական չէ, որ Պաշտպանության նախարարությունում ուժեղացնում են դիվանագիտական բաղադրիչը և Վիգեն Սարգսյանի նշանակումը դրանով է պայմանավորված, որովհետև ԱԳՆ-ն արդեն ռուսներինն է ու նրանց շահերը սպասարկող քաղաքականություն է իրականացնում: Մոռանո՞ւմ եք, որ ԱԳՆ-ն ապրիլյան պատերազմի օրերին կես էջ հայտարարությունից բացի ոչինչ չարեց: Այնինչ, 24-ժամյա մամուլի կետ պետք է բացեր ու ասուլիսներ տային»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին