▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկական վերածնունդ»-ը կաջակցի «Լուսավոր Հայաստան»-ին

Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում  հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձոր քաղաքի ավագանիների ցուցակը գլխավորող  Քրիստ Մարուքյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վանաձորի  քաղաքապետի առաջիկա ընտրության ժամանակ քաղաքապետի թեկնածուի համատեղ պաշտպանության և երկու կուսակցությունների կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Այնուհետև «Հայկական վերածնունդ» և Լուսավոր Հայաստան կուսակցությունների` վերջին օրերի երկարատև բանակցությունների արդյունքները ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ավելի ուշ տեղի ունեցած ՀՎԿ կառավարման խորհրդի արտահերթ նիստի  քննարկմանը:

Քննարկման արդյունքում

Վերահաստատելով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասրյանի մշտապես հնչեցրած թեզը, որ Հայաստանում պետք է ձևավորվեն իրական քաղաքական կոալիցիաներ, երբ դրանցում ընդգրկված քաղաքական ուժերը պետք է վճռորոշ ազդեցություն ունենան որոշումների կայացման վրա,

Հիմք ընդունելով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախկինում արված հայտարարություններն առ այն, որ Հայաստանում անհրաժեշտ է ընդդիմադիր քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա,

Հաշվի առնելով Վանաձոր քաղաքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի ստացած  քվեների հարաբերակցությունը և նկատի ունենալով, որ ընտրությունների արդյունքում ընդդիմադիր քաղաքական ուժերը միասին ստացել են վանաձորցիների քվեների մեծամասնությունը,

Հաշվի առնելով և հարգելով վանաձորցիների կատարած ընտրությունը ինչպես նաև կարևոր համարելով Հայաստանում փոփոխություններ կատարելու հրամայականը,

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում կայացրեց Վանաձորի քաղաքապետի ընտրություններում  աջակցել և պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված  Քրիստ Մարուքյանի  թեկնածությունն, ինչը կամրագրվի «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին