▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում այլևս տիրում է իշխանության կողմից ներմուծած ամենաթողության մթնոլորտ. Թեհմինա Վարդանյան

Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այն, ինչ տեղի է ունենում այս պահին Երևանի փողոցներում, այն լկտի պահվածքը, որ ցուցադրում է «ոստիկանը» անթույլատրելի է նույնիսկ ամենահետամնաց երկրում: Հարավային Կորեայի ու բռնապետ նախագահի վրա դեռ ապշողներ կա՞ն:

Հայաստանում այլևս տիրում է իշխանության կողմից ներմուծած ամենաթողության մթնոլորտ, բանդաներ, անհայտ ծագման ոստիկաններ... Այն, ինչին ունակ է գործող իշխանությունը բացի դավաճան լինելուց, քաոս ստեղծելն է, մարդկանց իրար դեմ հանելն ու սադրելն է: Սադիզմն այլևս քաղաքական կատեգորիա է: Այո´, մենք ունենք կյանքից վիրավորվածների ու մերժվածների իշխանություն:

Ժողովուրդը լավ խոսք ունի` բոշան փաշա չի դառնա...»:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին