▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը

 


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար։ Համապատասխան հրամանագիրը նախագահը ստորագրել է հոկտեմբերի 3-ին։

Վ.Սարգսյանը 2011 թ. հոկտեմբերի 17-ից զբաղեցնում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Ծնվել է 1975թ. մայիսի 10-ին:

Տարբեր տարիներին զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, նախագահի օգնականի պաշտոնները։

2000-ից 2003 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես պաշտպանության նախարարի ռեֆերենտ։

Սովորել է Երևանի պետական համալսարանում (դիվանագիտության պատմություն, միջազգային հարաբերություններ), Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայում (պետական կառավարում և տեղական ինքնակառավարում, անձնակազմի կառավարում), Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոցում, Թաֆթս և Հարվարդի համալսարաններում (iրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին