▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի որևէ առաջին դեմք այս կերպ չի նվաստացվել թշնամի երկրի կառավարչի կողմից

Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ընդամենը մի քանի օր առաջ Բաքվի բռնապետը կրկին նվաստացուցիչ վիրավորանքներ հնչեցրեց Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հասցեին։

Մինչդեռ վերջինիս ստի և ատելության քարոզչամեքենան իր տգետ ներկայացուցիչներով որևէ կերպ չի հակադարձում դրան՝ իբր թիրախավորելով բացառապես ներհայկական տարբեր խմբերի և գործիչների։

Հայաստանի որևէ առաջին դեմք այս կերպ, այն էլ անարձագանք, չի նվաստացվել թշնամի երկրի կառավարչի կողմից, ուստի ակնհայտ է, որ պարտության խորհրդանիշ անձը ոչ մի դեպքում չի կարող հավասարը հավասարի նման հարաբերվել Բաքվի բռնապետի հետ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին