▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանձնարարում եմ վերանայել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները. Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում առաջին անգամ այսօր վարեց Կառավարության նիստը: Հենց սկզբում նա հանդես եկավ հայտարարությամբ՝  անդրադառնալով նախ՝ կոռուպցիայի դեմ պայքարին, ապա՝ մյուս խնդիրներին:

«Հանձնարարում եմ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի բոլոր տնտեսվարող մարմինները կարգապահ, անվերապահորեն կատարեն հարկային պարտավորություններ: Հարկային տեսչական ստուգումները կատարվեն միայն ռիսկային համարվող տնտեսվարողների մոտ, ՓՄՁ-երում հնարավորինս զերծ մնան: Այս բոլոր աշխատանքները պետք է կատարվեն՝ առանց բիզնեսին խոչընդոտելու՝ որեւէ ստուգում չպետք է խանգարի բիզնեսի ամենօրյա աշխատանքին»:

Վարչապետը հանձնարարեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններին, որպեսզի գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման աշխատանքներ իրականացնեն: «Մաքսիմալ նվազեցնել սակագները սոցիալապես անապահովների համար, խթանել բիզնեսի, հատկապես, վերամշակող ճյուղերի համար սակագների վերանայումը: Այս ամենը չպետք է անել ի հաշիվ պետական բյուջեի, այլ միայն ի հաշիվ տնտեսվարողների»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին