▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակակուսաթաղանթային կուսակցություն

Կենսաբանական գիտությունների թեկնածու ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆՆ իմ նախկին աշակերտուհին է եղել, միշտ հիացած եմ եղել նրա ինտելեկտուալ պատրաստվածությամբ, արվեստի հանդեպ ունեցած սիրով: Սա երևի երկու գենային գծի զուգորդումն է, որովհետև հայրը գիտության թեկնածու էր, պատրաստ էր դոկտորական ատենախոսությունը, սակայն նա 1988-ի դեկտեմբերի 7-ին զոհվեց... Հորեղբայրը ՀՀ վաստակավոր արտիստ է, շնորհալի անձնավորություն... Անին, լինելով գիտության թեկնածու, ավարտեց նաև թատրոնի և կինոյի ինստիտուտի դերասանական ֆակուլտետը ու... իրեն տվեց «քաղաքականությանը»... Եվ որպեսզի շատ ինքնատիպ լինի, սկսել է պայքար ծավալել կուսաթաղանթի դեմ՝ 26-ն անց բոլոր աղջիկներին կոչ անելով կուսաթաղանթաձերբազատում... Ինքը մեկ տարի առաջ է «ազատագրվել»... Անկեղծ ասած, մինչև վերջերս պարզապես կասկածում էի, իսկ հիմա համոզվեցի, որ նախկին աշակերտուհիս հոգեկան լուրջ խնդիրներ ունի, նրանով պետք է բժիշկները զբաղվեն, այլապես իր «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությամբ կարող է պատուհաս դառնալ հասարակության համար...
Կոչ եմ անում այն հ/կ-ներին, որոնք զբաղվում են հոգեկան առողջության խնդիրներով, աջակցեք Անի Զախարյանին, նա իսկապես կարող է շատ օգտակար լինել գիտության համար, մինչդեռ հիմա գլորվում է հոգեկան հիվանդության անդունդը...

Թատերագետ Լևոն Մութաֆյան

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին