▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում 2 տարեկան երեխան կրակե՞լ է քեռուն

tsayg.am-ը գրում է, որ ՀՀ քննչական կոմիտեից “Ազդարար” լրատվականին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ի երեկոյան, “Գյումրի” բժշկական կենտրոնից ոստկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ողորկափող որսորդական հրացանից արձակված կրակոցից ձախ ուսագոտու հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրու բնակիչ 41-ամյա Արթուր Մաքսիմի Ցիցոյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է Քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով: Քննության ընթացքում տուժածի փեսան ցուցմունք է տվել առ այն, որ տուժածի վրա պատահմամբ կրակել է իր 2 տարեկան երեխան: Հրացանն, ըստ Հայաստանի քննչական կոմիտեի, պատկանել է Արթուր Ցիցոյանի փեսային:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին