▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտեմ, թե ինչ պետք է անել այս վիճակից դուրս գալու համար

Ես պարզ ու հստակ գիտեմ, թէ ինչ պէտք է անել այս վիճակից դուրս գալու համար։ Առանձին որեւէ ոլորտում առանձին գործողութեան մասին չէ խօսքը, այլ համակարգուած բազմաբեւեռ ու բազմաճիւղ գործողութիւնների մասին։

Եւ բազում անգամներ դրանց մասին (սկսած ազգային արժեքային համակարգի վերականգնումից վերջացրած բացարձակ ժողովրդավարութեան համակարգով, ազգային անվտանգութեան անհրաժեշտ քայլերից վերջացրած ստրուկի կարգավիճակի հասցուած աշխատող մարդու վիճակով) ասել- գրել եմ։

Ամենադժուար ու ամենակարեւոր բաները գիտեմ, իմ կեանքով էլ ապացուցել եմ (աւելի քան որեւէ մարդ այս երկրագնդում), որ գաղափարներիս համար զոհողութիւնների ընդունակ եմ։

Բայց միակ բանը, որ չգիտեմ այսօր այն է, թէ դէպի կործանում գնացող նաւի վրայ գտնուող իմ ազգակիցներն ինչու՞ չեն ուզում ինձ հետ, իմ փորձառութիւնից ու կապերից օգտուելով նաւի ուղղութիւնն ու ընթացքը փոխել։ Կամ նաւից թռնելու մասին են մտածում (անփառունակ գաղթական դառնալու հեռանկարով) կամ էլ անտարբեր-հիացական կործանումն են ողջունում։ Հասկացանք, մօտ երեսուն տոկոսը կամ գնուած է, կամ հաւաքագրուած, բա միւս 70 տոկոսի հետ ի՞նչ է կատարուել։ Այ դա չգիտեմ։ Մտածում եմ՝ մեր ազդարարած յաջորդ հանրահաւաքի օրը այլեւս ոչինչ չխօսել. միայն ներկայ լինել...

Պարույր Հայրիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին