▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիան հստակեցնում է, թե որ երկրներից փախստականներ չի ընդունի. ցանկում է նաև Հայաստանը

Գերմանիայի Բավարիա դաշնային հողի կառավարությունը ցանկանում է ընդլայնել երկրների ցանկը, որտեղից ժամանած փախստականների դիմումները մերժվելու են։ Կառավարության ներկայացվելիք ցուցակում ներառվել է նաեւ Հայաստանը։

Բավարիայի ՆԳ նախարար Յոախիմ Հերմանը կառավարության նիստում հայտնել է, որ անվտանգ ծագումով երկրների կոնցեպտը հատկապես հարմար է անհեռանկար դիմումները արագ մերժելու եւ փախստականների կարգավիճակ ստանալու իրավունքների ոտնահարումներից խուսափելու համար, գրում է Süddeutsche Zeitung գերմանական թերթ։

Մասնավորապես կառավարության ցուցակում են հայտնվել Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Հնդկաստանը, Մալին, Մոնղոլիան, Ալժիրը, Գամբիան, Բանգլադեշը։ Դրանք այն երկրներն են, որոնց քաղաքացիների դիմումները Փախստականների եւ միգրացիայի դաշնային ծառայությունը շատ հազվադեպ է բավարարում։ Այս երկրներից դիմած քաղաքացիների հայցերը բավարարվում են 10 տոկոսից էլ պակաս դեպքերում։

Անվտանգ երկիր է համարվում այն պետությունը, որտեղ համարվում է, որ քաղաքական հետապնդումներ չկան։

Հիշեցնենք, որ Գերմանիայի Քյոլն քաղաքում Ամանորի գիշերը կանանց վրա հարձակումներից հետո Գերմանիայի դաշնային կառավարությունը քննարկում է փախստականների համար ավելի խիստ օրենքներ սահմանելու հարցը։

Նյութի աղբյուրը՝ Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին