▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիան նախազգուշացրել է իր քաղաքացիներին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դիմել է իր հայրենակիցներին՝ կոչ անելով զերծ մնալ Իրան, Իսրայել և Լիբանան ուղևորություններից՝ կապված Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման սպառնալիքի հետ: Այս մասին ասված է X սոցիալական ցանցում Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

«Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիայի վտանգի ֆոնին ԱԳՆ-ն Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ է տալիս առաջիկա օրերին ձեռնպահ մնալ Իրան, Լիբանան, Իսրայել և պաղեստինյան տարածքներ այցելելուց»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Թեհրանում ֆրանսիացի դիվանագետների ընտանիքները կլքեն երկիրը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին