▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիացին Երևանում վրաերթի է ենթարկել նախկին նախարարին

Այսօր՝ հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում 62-ամյա Միշել Օզսիսմանը իր վարած Opel մակնիշի 15 OO 178 համարանիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Կամո Իվանի Աթայանին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հետիոտնը փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է, իսկ վրաերթի ենթարկվածը՝ ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախկին նախարարը, ով այժմ աշխատում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների կրթական կենտրոնում՝ որպես ամբիոնի վարիչ:

Նյութն ամբողջությամբ կարող եք ընթերցել սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին