▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եզը մի վերցրեք ու տակը հորթ ման եկեք․ Հերմինե Նաղդալյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որի համաձայն` Հայաստանի  տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է: Հերմինե Նաղդալյանը կոչ է արեց Կարեն Կարապետյանի խոսքերի տակ ենթատեքստեր չփնտրել.

«Ես ընկալեցի այդ հատարարությունը այն բազմաթիվ վերլուծությունների և քննարկումների ոգու ներքո, որը մշտապես ունեցել է ՀՀԿ-ն, և հայտարարել են ՀՀԿ ներկայացուցիչները: Մենք միշտ սթափ և օբյեկտիվ գնահատական ենք ունեցել թե՛ մեր տնտեսության մեջ, թե՛ տարբեր ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ: Միշտ ունեցել ենք օբյեկտիվ մոտեցում, խնդիրները ձևակերպել ենք, փորձել ենք դրանց լուծումներ տալ, դրանց մի մասին լուծումներ տրվել են, մի զգալի մասը մնացել է:

Չեմ կարծում, որ ամեն մի բառի տակ պետք է միկրոսկոպով ուսումնասիրել և բաներ ման գալ: Մեր հայկական հին և բարի ավանդույթն է չէ, ասում են՝ եզը վերցնում, տակը հորթ են ման գալիս: Կարծում եմ՝ վարչապետը նկատի է ունեցել բոլոր հնարավոր հանգամանքները, որոնք կարող են եղած լինել երբևիցե… կամ որևէ նեգատիվ երևույթ, որը կարող էր գոյություն ունենալ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին