▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս անգամ մինչև վերջ հուպ եմ տալու...Սասուն Միքայելյան

«Ես միշտ էլ հուպ եմ տվել, էս անգամ՝ վերջնական»,-այսպես է արձագանքել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը հանրավաքի մասնակիցներից մեկի կոչին՝  «Սասուն ջան, հուպ տուր...»: 

Սասուն Միքայելյանի խոսքով,  իշխանությունները երկիրը տնտեսական, քաղաքական ու  բարոյահոգեբանակ այն վիճակի են հասցրել, որ մարդիկ ստիպված գնացել  էին զինված ապստամբության:

Այս  տարիների ընթացքում բոլորն են ականատես եղել  իշխանության գործած արհավիրքներին, որի պատճառով ժողովուրդը  բռնել է  արտագաղթի ճանապարհը ու այդքանից հետո  «մեր այս լեգենդար իշխանություներն ուզում են Հայաստանում փոփոխություններ անեն՝  ազգային համաձայնության կառավարություն ձևավորեն»: 

«Իրենց ձեռքերը ով էր բռնել էս տարիների ընթացքում, որ նորմալ կառավարություն ունենային...»,-հռետորական հարց է հնչեցրել Սասուն Միքայելյանն ու ասել՝ «հերիք ա մեզի կուտ տան, խաբեն, ժամանակնէ  ուշգի գանք, համախմբվենք»: 

«Ամեն անգամ նախընտրական ժամանակաշրջանում մեր իշխանությունները ձգտել են իրենց խաբկանքով ժողովրդին շեղել ճիշտ ուղղուց,  այս անգամ էլ՝ ազգային համաձայնության կառավարությունով են դա անում»,-ասել է Սասուն Միքայելյանն ու խորհուրդ տվել հավաքվածներին համախմբվել ՔՊԿ-ի շուրջ, քանի որ, իր խոսքով, «գրեթե բոլոր ուժերը մի ծերով, մի պայմանով  կապված են իշխանության հետ»:

 

Հեղինակ՝ 

Ա.Մաթևոսյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին