▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանն է Նիկոլ Փաշինյանին հորդորել ճանաչել Պաղեստինի պետությունը. Փաշինյանը հապճեպ կատարել է

Այսօր Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչման փաստը պայմանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցով։

Aysor.am-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, Էրդողանն է Փաշինյանին հորդորել, որ Հայաստանը ճանաչի Պաղեստին պետությունը, ՀՀ վարչապետը երկու օր չանցած, ի կատար է ածել Թուրքիայի նախագահի առաջարկը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարեց, որ ՀՀ ճանաչել է Պաղեստին պետությունը, ինչից հետո Իսրայելում ՀՀ դեսպանը կանչվեց Իսրայելի ԱԳՆ։

***

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ, գրում է Anadolu-ն:

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանը, հետևելով Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի օրինակին, որոշել է ճանաչել Պաղեստին պետությունը», - ասվում է հայտարարության մեջ:

***

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշման համար։ ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է. «Սա համարում ենք կարևոր քայլ մեր ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչման համախմբման ճանապարհին, ինչպես նաև հարաբերությունների պատմության նոր էջ մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին