▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը թող հիշի՝ յուրաքանչյուր Էնվեր փաշա ունի իր Հակոբ Մելքումովը. Սոլովյով

Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը գրել է.

«Հայաստանում պաշտոնական մակարդակով չպատասխանեցին Բաքվի զորահանդեսում Ալիևի և Էրդողանի արտահայտած վիրավորանքներին։ Առնվազն, ես տեղյակ չեմ, որ պատասխանել են։ Բայց մի բան կար, որին կցանկանայի անդրադառնալ։ Բաքվում շքերթին Էրդողանը ասաց, թե հիմա Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց։

Գիտեք, թե ո՞վ էր Էնվեր փաշան։ Նա երիտթուրքերի ռազմական նախարարն էր` հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Սակայն արդյո՞ք գիտի Էրդողանը, թե ո՜վ սպանեց Էնվեր փաշային։ Նա սպանվեց ազգությամբ հայ, սովետական զինված ուժերի գնդապետ Հակոբ Մելքումովի կողմից, որը Ուզբեկստանում կռվում էր բասմաչների դեմ, որոնց ղեկավարում էր Էնվեր փաշան։ Մելքումովը բոլոր հայերի անունից վրեժ լուծեց Էնվերից։

Այնպես` որ պարոն Էրդողանը Էնվեր փաշայի հոգին կանչելուց առաջ` թող հիշի, որ յուրաքանչյուր Էնվեր փաշա ունի իր Հակոբ Մելքումովը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին