ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել Մանկական Եվրատեսիլի ադրբեջանցի մասնակցին․ Տեսանյութը՝ համացանցից
Ինքն՝ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է ներկայացրել Ինստագրամյան իր էջում, որտեղ նա ողջունում է Թբիլիսիում անցկացվող մրցույթում Հայաստանի մասնակցին ու ասում է՝ Եկել եմ քեզ երկրպագեմ․․․։
***
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի պատվիրակ 12-ամյա Ալբերտ Արմենակյանը «Brave Heart» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ստանալով 175 միավոր:
Հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լու Դելյոզը «Ce monde» երգով։ Նա ստացավ 248 միավոր։
Հաջորդող հորիզոնականներում հայազգի երեխաներ են` երկրորդ հորիզականում Ուկրաինան ներկայացնող Սոֆյա Ներսիսյանն է՝ 177 միավորով, երրորդում՝ Վրաստանի պատվիրակ Անիտա Աբգարյանը՝ 176 միավորով:
|
Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2025» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 12-ամյա Ալբերտ Արմենակյանը՝ Brave Heart երգով։ Այս տարի մրցույթին մասնակցում է 18 երկիր՝ հետևյալ հերթականությամբ՝ Մալթա, Ադրբեջան, Խորվաթիա, Սան Մարինո, Հայաստան, Ուկրաինա, Իսլանդիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Իտալիա, Պորտուգալիա, Իսպանիա, Վրաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Ալբանիա։
|


