▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարի մոտ բամբասում էր մեկից, որի հետ 2 օր առաջ գինի էր խմում Սարյան փողոցում․ Րաֆֆի Մովսիսյան

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

2018-19-ին Մշակույթի նախարարի խորհրդականն էի կինոյի ոլորտում: 2018-ի սեպտեմբերն էր ու երեկոյան քայլում էի Սարյան փողոցով, երբ հայտնի գինետուն-սրճարաններից մեկում տեսա ճանաչում ունեցող, պատվարժան, հեռուստատեսությամբ հաճախ երևացող երկու կինոգործչի, որ հայտնի էին իրենց մտերմիկ ընեկերական հարաբերությամբ: Գինի էին խմում: Բարևեցի, հրավիրեցին իրենց միանալ, բայց շատ ափսոսանքով հրաժարվեցի, քանի որ ընկերներս էին սպասում: Ի դեպ, այդ կինոգործիչներից գոնե մեկը և այս պատմության գլխավոր հերոսը կա ֆեյսբուքյան իմ ընկերներում ու վստահ եմ կհիշի այս դեպքն էլ իրեն էլ:

Մի քանի օր անց նախարարի օգնականն ասաց, որ այս պատմության հերոս կինոգործիչը հանդիպում է խնդրել նախարարի հետ և նախարարն էլ ուզում է, որպեսզի ես էլ ներկա լինեմ հանդիպմանը: Էս մեր պատվարժան կինոգործչի սրտով չէր իմ ներկայությունը և դա ակնհայտ էր նրա հայացքից: Իհարկե, իմ ներկայությունն առանձնապես նրան չկաշկանդեց, քանի որ սկսեց բամբասել, պատմել անձնականի սահմանը խախտող պատմություններ, ներկայացնել, թե որքան վտանգավոր է կինոն, երբ դրանով զվաղվում են «բարոյականությունից հեռու», էսթետիկա չունեցող արվեստագետները, որ կոնկրետ այդ մեկին պետք է անպայման արգելել, զգույշ լինել, կտրել պետական ֆինանսավորումից, որևէ դեպքում ֆիլմերը չներառել պետության կողմից նախաձեռնվող միջոցառումներում.... և գիտե՞ք ում մասին էր խոսում))) հենց այն նույն մեկի, որի հետ մի երկու օր առաջ գինի էր խմում Սարյան փողոցում: Թոքմաջյանի քանդակի առնչությամբ հատկապես արվեստի ու գրականության հետ առնչվողների խոհերը, լայքերն ու առաջարկներն ինձ դզեցին... Հիշեցի նաև կոչումավոր հարգարժան արվեստագետներին, որ նախագահի անունով ստորագրահավաք էին արել իրենց դուր չեկած երաժիշտներին Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից ոտքները կտրելու համար... շատ բաներ հիշեցրիք, ախ դուք իմ նյաշ չեկիստներ․․․

Հ․Գ․

Հարգանքի արժանի չեն հատկապես այն արվեստագետները և զարհուրելի արվեստի կենտրոնների այն աշխատակիցները, որոնք մեկ այլ մեկի ստեղծագործությունը վտանգավոր են համարում ու փակելու համար դիմում քաղաքական գործիչներին, ղեկավարներին…

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին