ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անվտանգությունը պատկերված է նատովկա՝ այսինքն զինվորական հագուստ հագած Սերժ Սարգսյանի տեսքով: Եվ նրա այդ կերպարի ուղերձը հանրությանը՝ որ ինքը հանրությանը, Հայաստանին անվտանգություն ապահովող է: Սա չափազանց ձախողված ուղերձ է, որովհետև Սերժ Սարգսյանը 25 տարվա պատմության մեջ առաջին պետության նոմինալ ղեկավարն է, որի իշխանության օրոք հայ ժողովուրդը 800 հեկտար տարածք է կորցրել: Էդպե՞ս եք ապահովում Հայաստանի անվտանգությունը․․․ Որ հիմա էլ Կարեն Կարապետյանն ասում ա՝ դե գիտեք, մեր տանկերը խոդ չեն ընկնում»: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան, 2017թ. մարտի 8 Այս ելույթը կարդալուց հետո մտածում եմ, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կառավարման չորս տարիների մասին ելույթ ունենալիս կասեր՝ |
«Երանի Փաշինյանն այդքան ինքնաքննադատաբար մոտենար ինքն իրեն, որքան ժամանակին Սարգսյանի հանդեպ էր վարվում»
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Tweet