ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտարարեց, որ առանձնապես բան չի ասելու: Նիստում քննարկվել են ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրներ, անդրադարձ է եղել ՀՅԴ-ի հետ համագործակցության ձևաչափին:
«ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ն ունի նախնական համաձայնություն՝ հետագայում կառավարման համակարգում միասին աշխատելու մասին: Վերջնական համաձայնության մասին կտեղեկանաք մինչև շաբաթվա վերջ: Այսօր ունենք ՀՅԴ հետ նախնական ընդհանուր համաձայնություն»,-ասաց Շարմազանովը:
Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին հարցին Շարմազանովը չպատասխանեց՝ խորհուրդ տալով սպասել երեք օր։
Էդուարդ Շարմազանովը՝ Աշոտյանի պաշտոնանկության և ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին
info@asekose.am/095519696
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


