▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազը կոֆեի բաժակ պետք է նայի, թե՞ գիր ու ղուշ գցի.Ջհանգիրյան

«Դեռեւս 1995թ. Սահմանադրությամբ Դատախազությունը ձերբազատվել է  տոտալիտար համակարգերին բնորոշ ընդհանուր հսկողության լիազորությունից: Դա ինձ լավ հայտնի է, քանի որ ես եմ եղել Սահմանադրության այդ գլուխների աշխատանքային խմբի մասնակիցն ու մշակողը, ավելին՝ ձեր համեստ ծառան է եղել ՀՀ առաջին դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը շարադրողը:

Դատախազությունն այսօր դուրս է մնացել նաեւ քաղաքացիաիրավական վեճերից՝ ընտանեկան, աշխատանքային, բնակարանային և մենք ընդօրինակել ենք Արևելյան եվրոպական երկրներին հատուկ դատախազության մոդելը: Ուղղակի ցավն այն է, որ ավելորդ լիազորություններից ազատվելով՝ ընկել ենք մեկ այլ ծայրահեղության մեջ՝ մենք խուզում ենք այն լիզորությունները, ամորձատում ենք դատախազությունն այնպես, որ  գոնե ռեալ ազդեցություն չունենա քրեական վարույթի ժամանակ:

Մեր դատախազը դիտորդ է՝ քննչական գործողություններին մասնակցության իրավունք չունի: Եթե տոժողին, վկային չի ճանաչում, ո՞նց է մեղադրանքի որոշումը հաստատելու: Քննիչը, երբ մեղադրանքի որոշման նախագիծը գրեց-բերեց, հաստատման համար կոֆեի բաժակ պետք է նայի կամ գիր ու ղուշ գցի՞»,-այսօր՝ ԱԺ-ում ասաց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին