▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանած 20-ամյա կասկածյալին

Երեկ ՝ հունվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Օշական գյուղի բնակիչ, 20-ամյա Գեղամ Ալավերդյանի նկատմամբ, ով կասկածվում է հունվարի 21-ին Աշտարակում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանին սպանելու մեջ:

shamshyan.com-ն է գրում ու նշում, որ դատավոր Սուրեն Մնոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Գ. Ալավերդյանը դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գագիկ Շամշյանը, հունվարի 21-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրականացնելով, Օշական գյուղում հայտնաբերել և Ոստիկանության Աշտարակի բաժին էին բերման երթարկել նույն գյուղի բնակիչներ 20-ամյա Գեղամ Ալավերդյանին և 17-ամյա Հովհաննես Ալավերդյանին։

Վերջիններս կասկածվում էին նույն օրը Աշտարակ քաղաքում՝ Միկոյան եղբայրներ 33 հասցեին հարակից տարածքում, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 19-ամյա Արմեն Սարգսյանի հետ վիճաբանության մեջ մտնելու և նրան սպանելու մեջ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով Գ․Ալավերդյանը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել էր, իսկ Հ․Ալավերդյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Պատահարներ ավելին