▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեզ թվո՞ւմ է, որ պետք է զբաղվենք միայն այդ մի Գորիս-Կապան ճանապարհով,չշնչե՞ն,ք չարտաշնչե՞նք․Քերոբյան

«Դուք գիշերը նորմա՞լ եք քնել, երեկ երեք անգամ հաց կերե՞լ եք, թե՞ չէ։ Երեկ չեք ապրե՞լ։ Դրամատիզացնում եք իրավիճակը, տրագիկ եք սարքում։ Նաև ձեզ նայեք, ինչո՞ւ չեք արել։ Դրամատիզացնելն ընդամենը վնաս է տալիս»,- դիմելով Գորիս-Կապան ճանապարհահատվածին ադրբեջանցիների գործողությունների մասին իրեն հարց ուղղած լրագրողներին՝ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նշեց, որ ճանապահին ստեղծված վիճակը լուծելու ուղղությամբ աշխատանք տարվում է, բայց դա երկրում եղած միակ հարցը չէ, որը լուծում է պահանջում։

http://asekose.am/filemanager/uploads/2020/11/week-4/vahan_qerobyan.jpg

«Տեսնում եք՝ Ադրբեջանն անընդհատ նոր պրոբլեմներ է ստեղծում, բայց այս պահին մեր ունեցած միակ արդյունավետ մեխանիզմը այդ հարցերը հերթով լուծելն է», - ասաց նա։ Քերոբյանը նաև շեշտեց, որ «հարցերը հերթով լուծելը» հեշտ չէ, բայց պետք է «սառնասրտորեն ու հետևողականորեն այդ խնդիրները լուծել ու առաջ գնալ», վերադառնալ նորմալ կյանքի։ «Եթե ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ բան չանենք, զբաղվենք մենակ այդ մի ճանապարհով և չշնչենք, չարտաշնչենք, չքնենք, չզարթնենք և այլն ․․․ Ես ասում եմ, որ պետք է այդ բոլոր խնդիրները լուծել, բայց բացի այդ խնդիրները լուծելուց, գոյություն ունեն նաև շատ այլ խնդիրներ, որոնք ևս պետք է լուծել», - ասաց Էկոնոմիկայի նախարարը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին