▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէի ցանկանա` Ուրիխանյանը կիսի Կարավաջոյի հայտնի կտավի Նարցիսի տխուր ճակատագիրը. Մարգարիտ Եսայան

 

«ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ամեն ինչ ասել է շատ սպառիչ, բայց ինքս ուզում եմ շեշտել, որ չէի ցանկանա, որ իմ գործընկեր Տիգրան Ուրիխանյանը կիսի Կարավաջոյի հայտնի կտավի դիցաբանական հերոսի տխուր ճակատագիրը: Այդ հերոսը, վստահ եմ` գիտեք, Նարցիսն էր»-Asekose.am-ին նման մեկնաբանություն տվեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ  Եսայանը` անդրադառնալով խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի  «բանավեճին»:

Հիշեցնենք, որ Շարմազանովի և Ուրիխանյանի միջև տարաձայնությունը սկսել է այն բանից հետո, երբ Ուրիխանյանն ԱԺ ամբիոնից Ստյոպա Սաֆարյանի հասցեին հայհոյախառն արտահայտություններ է արել,  որոնց  ի պատասխան` Շարմազանովն ասել է, որ ցնցված է գործընկերոջ ելույթից, և նրա «տեղը ոչ թե պառլամենտն է, այլ` ախոռը»:  

Այդ ամենից հետո Ուրիխանյանը հայտարարել է, որ Շարմազանովի կյանքը դժոխքի է վերածելու:

Հավելենք նաև, որ Շարմազանովը միջադեպի վերաբերյալ ասել է հետևյալը. «Եթե ինքը վիրավորվել է, խորապես ափսոսում եմ, ես նպատակ չեմ ունեցել նրան վիրավորելու»:

Ա.Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին